Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 4

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 23 » Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան, նախատեսվում է հիմնել «Տավուշ» տեքստիլ ձեռնարկություններ:
16:48
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան, նախատեսվում է հիմնել «Տավուշ» տեքստիլ ձեռնարկություններ:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի շարք սահմանամերձ գյուղերում նախատեսվում է հիմնել «Տավուշ» տեքստիլ ձեռնարկություններ:

Նախկին Շամշադինի տարածաշրջանի զարգացման ներդրումային ծրագիրը նախաձեռնել է ծնունդով արծվաբերդցի Սուրեն Երիցյանը, որն այժմ ապրում և աշխատում է Մոսկվայում: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի խոսքով` գործարարն օրերս այցելել է Հայաստան, հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների հետ, այդ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ: «Նախ ցանկանում եմ ընդգծել, որ ներդրումային այս ծրագիրը բացառիկ կարևոր նշանակություն է ունենալու մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման համար: Բերդ քաղաքում տեքստիլ արտադրական ձեռնարկությունը նախատեսվում է հիմնել նախկին Ռելեի կամ պանրագործարանի շենքում: Դրանք այժմ սեփականատերեր ունեն, առաջիկայում հարցը կքննարկվի և համաձայնություն ձեռք կբերվի»,- նշեց Հարություն Մանուչարյանը:

Ըստ քաղաքապետի` այս նախագծի իրագործման դեպքում միայն Բերդ քաղաքում հնարավոր կլինի ապահովել մոտ 2 հազար աշխատատեղ: «Բանվորական ձեռնոցների արտադրությունը հնարավորություն կտա շատ մարդկանց ներգրավվելու աշխատանքի մեջ: Ամենից կարևորն այն է, որ դա կնոջ աշխատանք է, մեր տարածաշրջանում զբաղվածության խնդիրն ավելի հրատապ է աղջիկների համար»,- ասաց Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

Տավուշցի գործարարը բիզնես ծրագրի իրականացման համար ընտրել է Արծվաբերդի, Չորաթանի, Պառավաքարի, Չինարիի, Այգեձորի և Բերդի համայնքները: Կառավարության` սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին որոշումը ոգևորել է Սուրեն Երիցյանին, ուստի նա որոշել է ներղրումներ անել հենց այդ բնակավայրերում:

Սահմանամերձ Չորաթան գյուղում ձեռնոցի արտադրամասը կգործի մերձակա նախկին կոլտնտեսական ֆերմայի շենքում, որը զբաղեցնում է մոտ 2000 քմ տարածք: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանի խոսքով` արդեն երեք օր է՝ սկսվել են շենքի վերակառուցման աշխատանքները: «Ամբողջ գյուղը մեծ ոգևորությամբ սպասում է արտադրական ձեռնարկության գործունեության մեկնարկին: Կստեղծվի մոտ 2 հարյուր աշխատատեղ: Սա շատ մեծ օգնություն է մեր համայնքին: Սահմանամերձ համայնքների հիմնական խնդիրը երիտասարդությանը գյուղում պահելն է, այս ծրագիրը եզակի է հենց դրանով, որ միտված է այդ խնդիրը լուծելուն: Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին կառավարության որոշումը նպաստել է, որ տնտեսվարող սուբյեկտները հետաքրքրվեն մեր տարածաշրջանով: Դա շատ լավ է»,- նշեց Չորաթանի գյուղապետը:

Ի դեպ, Չորաթանում բացվելիք մոտ 2 հարյուր աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն զբաղվածություն ապահովելու ոչ միայն այս, այլև հարևան Նորաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչների համար: Գործարարն ուզում է, որ ստեղծվող աշխատատեղերը բաժանվեն գյուղերի բնակչության տոկոսային հարաբերակցությամբ: Հաշվի առնելով նաև աշխատանքի բնույթը՝ նախատեսվում է գործարանի աշխատանքում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Սա գործարարի ցանկությունն է:

Սուրեն Երիցյանը մարտի կեսերին կլինի Հայաստանում: Շենքային խնդիրների լուծման դեպքում նախատեսվում է ամենաուշը վեց ամսից կտրել «Տավուշ» տեքստիլի առաջին կարմիր ժապավենը:

Մայա Խաչատրյան

Դիտումներ: 232 | Ավելացրեց: JoKi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
  Բերդ   Գլխավոր էջ   Գրանցում   Մուտք  
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites


  • Copyright MyCorp © 2025