Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 4

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 17 » Սորանի բուսաբանական այգին չի՞ օտարվի
21:31
Սորանի բուսաբանական այգին չի՞ օտարվի

http://Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչներն անհանգստացած են 62 հա տարածք ունեցող Սորանի բուսաբանական այգու օտարման մասին լուրերից: Ըստ շրջանառվող լուրերի՝ այգին օտարվելու է մաս-մաս՝ Հայաստանում հայտնի անձանց: Այդ կապակցությամբ զանգահարեցինք «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանին, որի ենթակայությամբ է գտնվում հիշյալ բուսաբանական այգին: Նա ասաց, որ բուսաբանական այգու օտարման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Պարոն Սարգսյանը հայտնեց , որ ինքը դեմ է նման օտարմանը, քանզի պետբյուջեի միջոցներով պահպանվող այգին ներկայումս բարվոք վիճակում է: Նա մեզ առաջարկեց հարցի կապակցությամբ իրենց գրավոր դիմել: Նշենք, որ Սորանի բուսաբանական այգին ստեղծվել է 1960-ական թվականների երկրորդ կեսին՝ կոմկուսի Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Ավագյանի նախաձեռնությամբ: Այգին հազվագյուտ եւ արժեքավոր ծառատեսակներով համալրելու գործում մեծ ավանդ է ունեցել Հրանտ Ավագյանի եղբայրը՝ ԽՍՀՄ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արտավազդ Ավագյանը, որի անունն էլ կրում է այգին: Ծառատեսակների տնկիները բերվել են Ղրիմից՝ իրենց բուսահողով: Սորանի բուսաբանական այգին համարվում է Բերդ քաղաքի զարդն ու խորհրդանիշը: Վերջերս այստեղ կայացավ «Մեղրի փառատոն» մեծ միջոցառումը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/29/281133/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Դիտումներ: 456 | Ավելացրեց: JoKi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
  Բերդ   Գլխավոր էջ   Գրանցում   Մուտք  
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites


  • Copyright MyCorp © 2025