Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 4

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 23 » Շվեդիայի հայկական, ասորական և քրդական համայնքները Թուրքիայի իշխանություններից պահանջում են ճանաչել Ցեղասպանությունը
19:48
Շվեդիայի հայկական, ասորական և քրդական համայնքները Թուրքիայի իշխանություններից պահանջում են ճանաչել Ցեղասպանությունը
Շվեդիայի հայկական, ասորական և քրդական համայնքները համատեղ նամակ են հղել Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը:
Թուրքիայի Քրդական համայնքների միության կառավարման խորհրդի համանախագահությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժխտման էությունը ցեղասպանության չափ վտանգավոր է, գրում է «Օզգյուր գյունդեմ»-ը։

«Հայկական կոտորածների 100-րդ տարում ենք: Օսմանյան պետության պանթուրքիստական քաղաքականության հետևանքով այս տարածքների ժողովուրդներն ու մշակույթները մեծ ցավեր, կոտորածներ են տեսել: Թուրքիայում և Քուրդիստանում հայերի ու հույների հետ նաև քրդեր, ալևիներ, անկեղծ մուսուլմաններ ու ասորիներ են կոտորվել: Սակայն ամենամեծ աղետը, անկասկած, հայերն են տեսել, և դա պատմական իրողություն է»,-ասված է հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ այդ տարիներին 1.5 մլն հայ է կոտորվել:

Նաև նշվում է, որ չնայած 100 տարի է անցել, հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը դեռ ժխտվում է: «Պատմական իրողությունները հարգել է պետք և ժխտման քաղաքականությունից հրաժարվել»,-ասված է քրդական կառույցի տարածած հաղորդագրության մեջ:
Դիտումներ: 194 | Ավելացրեց: JoKi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
  Բերդ   Գլխավոր էջ   Գրանցում   Մուտք  
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites


  • Copyright MyCorp © 2025