Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 4

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 17 » Սահմանապահները ծանոթացել են Բերդի տարածաշրջանի պատմությանը (լուսանկար)
21:44
Սահմանապահները ծանոթացել են Բերդի տարածաշրջանի պատմությանը (լուսանկար)
 
Մայիսի 16-ին՝ ժամը 18-24-ը, Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարանում անցկացվել է «Թանգարանային գիշեր» միջոցառում, եղել են բազմաթիվ այցելուներ: Ներկայացվել են նաեւ Բերդ քաղաքից Միշա Հովհաննիսյանի գծանկարները, հայոց ցեղասպանությանը նվիրված Բերդի նկարչական դպրոցի սաների աշխատանքները, Հայրենական մեծ պատերազմում զոհված ավելի քան 300 բերդցիների լուսանկարները: Ընդհանրապես, այդ թանգարանի դռները մշտապես բաց են այցելուների համար, մուտքի վճար չկա:
Թանգարան են այցելել նաեւ տարածաշրջանի սահմանապահ զորամասի զինծառայողները, ովքեր ծանոթացել են տարածաշրջանի հինավուրց պատմության եւ կենցաղի նմուշներին: Բերդի գեղատեսիլ Սորանի բարձունքում հառնող թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը հայտնեց,որ թանգարանի աշխատակիցներն արդեն մի շաբաթ թանգարանի շրջակայքում ծառատունկ են կատարում: Տեսնելով այդ՝ սահմանապահ զինվորները եւս տարածքում ծառեր են տնկել: 
Լուսանկարները Սերյոժա Քոսակյանի կողմից
 
Դիտումներ: 2703 | Ավելացրեց: JoKi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
  Բերդ   Գլխավոր էջ   Գրանցում   Մուտք  
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites


  • Copyright MyCorp © 2025