Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 4

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 15 » «Հրադադարից 20 տարի անց` խաղաղության սպասումով»
21:59
«Հրադադարից 20 տարի անց` խաղաղության սպասումով»

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչներին վերջերս մշակութային անակնկալ է մատուցվել: Առավոտյան արթնանալով` տեսել են, որ գյուղի պաշտպանիչ պատը վերածվել է ցուցապատի, որտեղ ներկայացված են իրենց կյանքը ներկայացնող լուսանկարներ:
Նախաձեռնության հեղինակն անկախ լուսանկարիչ Յուլյա Գրիգորյանցն է: Նա ցուցահանդեսը վերնագրել է «Հրադադարից 20 տարի անց` խաղաղության սպասումով»: Այն ներկայացնում է կյանքը Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: «Անկախը» ցուցահանդեսի շուրջ հարցազրույց է ունեցել Յուլյա Գրիգորյանցի հետ:
Յուլյա Գրիգորյանց
- Յուլյա, ինչպե՞ս առաջացավ նման ցուցահանդեսի միտքը:
- Որոշեցի ցուցահանդեսն առաջին անգամ անցկացնել սահմանամերձ Չինարիում, որպեսզի դրանով մեկ անգամ ևս կենտրոնացնեմ հասարակության ուշադրությունը գյուղի խնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության վրա: Բացի այդ, ինձ հետաքրքիր էր տեսնել գյուղացիների արձագանքը, զգացմունքները, երբ տեսնեն իրենց նկարները:
- Ինչպե՞ս և ե՞րբ է սկսվել Ձեր շփումը սահմանամերձ բնակավայրերի հետ:
- 1994 թ. կնքված հրադադարի մասին պայմանագով պատերազմն այդպես էլ դե յուրե չավարտվեց: Այսօր չավարտված պատերազմի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների հետևանքներն իրենց մաշկի վրա զգում են հատկապես սահմանամերձ շրջաններում: Ես` որպես անկախ լուսանկարիչ, հետևում էի լրահոսին և հատկապես սահմանամերձ շրջաններում եղած իրավիճակին: Բնականաբար, այդ իրավիճակը շատ հուզում և մտահոգում էր: Առաջին անգամ այցելեցի սահմանամերձ Չինարի
Ցուցահանդես Չինարիում
2014-ի աշնանը: Այս ֆոտոցուցահանդեսը այդ սահմանամերձ շրջաններ կատարած մի քանի այցերի արդյունք է:
- Ինչո՞ւ լուսանկարները ներկայացրեցիք հենց Չինարիում և այն էլ պաշտպանիչ պատի վրա: Ի՞նչ է խորհրդանշում ցուցահանդեսի վայրի ընտրությունը:
- Ցուցահանդեսի վայրը պատահական չի ընտրված: Անցյալ տարի Չինարիում կառուցվեց պաշտպանիչ պատ գյուղի հիմնական ճանապարհի երկայնքով: Հենց այդ պատի վրա էլ ամրացրեցինք նկարները, ինչը շատ խորհրդանշական է. պատը պաշտպանում է մարդկանց կրակոցներից, իսկ դրա վրա փակցված լուսանկարները ցույց են տալիս, որ կյանքը շարունակվում է:
Գյուղացիներից մի քանիսի օգնությամբ լուսանկարները գիշերն ենք կախել, որպեսզի առավոտյան անակնկալ լիներ մարդկանց համար:
Ցուցահանդես Չինարիում
- Ինչպիսի՞ն էր բնակիչների արձագանքը ցուցահանդեսին:
- Շատ զարմացել էին: Նմանատիպ միջոցառում ոչ սովորական վայրում հավանաբար առաջին անգամ էր գյուղում: Շատ այցելուներ ունեցանք գյուղի տարբեր թաղամասերից: Իրար էին զանգում, պատմում, կանչում լուսանկարները տեսնելու: Գյուղը շատ աշխույժ էր այդ օրը:
- Իսկ որքանո՞վ են Ձեր ու բնակիչների ընկալումները սահմանամերձ բնակավայրերի կյանքի մասին համընկնում և ինչով են տարբեր` դատելով լուսանկարներում Ձեր ամրագրածից ու դիտող բնակիչների արձագանքից:
- Այստեղ վերջին տարիներին կրակոցները գրեթե չեն դադարում` սահմանելով ապրելու նոր կանոններ: Այստեղ` սահմանամերձ շրջաններում, ուրիշ են արժեքները, զինվորի հանդեպ վերաբերմունքը, հայրենիք հասկացությունը: Այս գյուղերի բնակիչները սովորական գյուղացիներ չեն, սահմանապահ են, թեև 20 տարուց ավելի է` «պատանդի» կարգավիճակում են խաղաղության ու պատերազմի միջև: Գյուղը լքելը` խրամատ լքելու պես մի բան է, գրեթե անհնարին:
Ցուցահանդես Չինարիում
Պաշտպանիչ պատի վրա փակցված սևուսպիտակ լուսանկարների վրա նրանց իրականությունն էր, թեև «խաղաղ» Երևանից եկած մարդու աչքերով: Որոշ դեպքերում թվաց` բնակիչների համար այնքան էլ հեշտ չէր տեսնել իրենց բավականին մռայլ ու ծանր իրականությունը:
- Էլ որտե՞ղ կներկայացվեն լուսանկարները. սահմանամերձ այլ բնակավայրերում, Երևանում կամ գուցե արտերկրում:
- Դեռ հաստատ չեմ կարող ասել: 

http://ankakh.com/

Դիտումներ: 414 | Ավելացրեց: JoKi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
  Բերդ   Գլխավոր էջ   Գրանցում   Մուտք  
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites


  • Copyright MyCorp © 2025