Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 4

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 23 » Բերդ
23:22
Բերդ
Տարածքը՝ 31,535 քառ.կմ 
Բնակչության թվաքանակը՝ 8,528 մարդ
Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 186 կմ
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 69 կմ
Բարձրությունը ծովի մակարդակից՝ 910 մ
Տնտեսության առաջատար ճյուղը՝ գյուղատնտեսություն
Հեռախոսային կոդ՝ +374 (267)
 
Տավուշ բերդի անունը կրող քաղաքը Տավուշ գետի ձախ ափին է՝ շրջապատված սարերով։ Հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով: Քաղաքի կլիման բարեխառն է: 
 
Քաղաքի մոտ են X դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ (XII-րդ դար) վանքերը, կիկլոպյան ամրոց (Քրիստոսից առաջ I հազարամյակ) և Բերդի թանգարանը:
 
Տավուշ բերդը կառուցվել է 7-րդ դարում, Տավուշի կիրճում, իսկ բնակավայրը ամրոցին հարող կիրճի մատչելի մասում է եղել, որի մնացորդները այսօր էլ են պեղվում: Տարիների ընթացքում բնակավայրը ավերվել է, իսկ բնակիչները՝ հեռացել, որոնց մի մասը հետագայում նորից վերադարձել և հիմնել է նոր բնակավայր, ամրոցի դիմաց, որը կոչվել է Բերդ: 
 
Քաղաքի տնտեսությունում գերակշռոմ է գյուղատնտեսությունը, հատկապես խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունն ու դաշտավարությունը, բնակչությունը զբաղվում է նաև արդյունաբերությամբ և առևտրով: Բերդում գործում է կոնյակի գործարան:
 
Քաղաքն ունի 4 միջնակարգ, երաժշտական, արվեստի դպրոցներ, պետական քոլեջ, պատմության թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն, մարզադպրոց և երկու մանկապարտեզ, գործում է ,,Գալիք,, համալսարանի մասնաճյուղ:
 
Բերդում հիմնականում բազմաբնակարան տուֆակերտ շենքեր են ու գործարաններ:
 
Բերդի քաղաքապետարան
Հասցե՝ Հայաստան, Տավուշի մարզ, Բերդ, Լևոն Բեկի փողոց, 5 շենք
Հեռախոս՝ +(374) (267) 2-10-81, +(374) (267) 2-21-21
 
Դիտումներ: 225 | Ավելացրեց: JoKi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
  Բերդ   Գլխավոր էջ   Գրանցում   Մուտք  
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites


  • Copyright MyCorp © 2025